Ուսման հանդեպ երեխաների ձգտումը գենետիկորեն ժառանգվում է ծնողներից. հետազոտություն


23:43 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

AERA Open գիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության համաձայն` ուսանելու  ցանկությունը գենետիկորեն է փոխանցվում ծնողներից երեխաներին:

«Գազետա»-ն նշում է, թե իսկապես կրթություն ստանալու ձգտումը գենետիկական հիմքեր ունի, որ երեխաները ժառանգում են իրենց ծնողներից:

Այս հետազոտությանը մասնակցել են 1594 անչափահասներ, որոնք բոլորն էլ քույր կամ եղբայր են ունեցել: Այս հանգամանքը թույլ է տալիս բացառել ուսման ձգտման ձևավորման հարցում արտաքին միջավայրի գործոնը:

Հետազոտությամբ հաստատվել է, որ երեխայի սովորելու ձգտման ուժգնությունը իսկապես գեներով է պայմանավորված:

Այսպես` հաջողվել է պարզել, որ եթե երեխայի մայրը համալսարանավարտ է, ապա նրա զավակը միջինը 1,7 տարի ավելի երկար է տրամադրում սովորելուն, քան այն ծնողների երեխաները, որոնք բարձրագույն կրթություն չունեն: