Չերչիլի ապրած տունը վաճառքի է հանվել


23:34 , 21 օգոստոս, 2015

9-387-201305120937448Վեց ննջասենյակով կալվածատունը, որտեղ 1923-24 թվականներին Ուինսթոն Չերչիլն ապրել է իր ընտանիքի հետ` Չարթվելի տան վերանորոգման ժամանակ, 4․9 միլիոն եվրոյով հանվել է վաճառքի, հայտնում է Rosbalt-ը:

1900-ական թվականներին կառուցված Քենթի կոմսության Ուեստերհեմում գտնվող Hosey Rigge կալվածքը հոյակապ պատմական կալվածատուն է: Տան մակերեսը կազմում է 557 քմ, իսկ այգունը` 8000 քմ:

Տանը պահպահվել են բազմաթիվ օրիգինալ առարկաներ, որոնք եղել են Չերչիլի ժամանակ: Նրանց թվում են բուխարիները, ամանեղենի պահարանները, ճաղաշարքը և այլն: