Նոր կոնֆլիկտ է հասունանում Թուրքիայի և Եվրոպայի միջև՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի


22:05 , 21 օգոստոս, 2015

Картинки по запросу թուրքիաՆոր կոնֆլիկտ է հասունանում մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից Եվրոպայի, ի դեմս Մեծ Բրիտանիայի, միջև: Բանն այն է, որ երեկ BBC հեռուստաընկերության բրիտանական բաժինը ցուցադրել է Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) զինյալների մասին հաղորդում։ Հեռուստահաղորդման ժամանակ օգտագործվել են կադրեր թուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից, քուրդ խաղաղ բնակչության վրա թուրքական ռազմաուժերի հարձակումներից, հաղորդման ընթացքում հնչել են այնպիսի մտքեր, որպիսիք են՝ «արդեն մի քանի տասնյակ տարի է՝ քուրդ ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար», «քրդերը պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը» և նմանատիպ այլ մտքեր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի ԱԳ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել BBC-ի բրիտանական բաժնի խմբագրությանը: Բողոքում մասնավորապես ասվում է. «BBC-ն 2015թ. օգոստոսի 20-ին հեռարձակել է հաղորդում PKK ահաբեկչական կազմակերպության մասին, որտեղ ցուցադրվել է գրավոր տեսողական քարոզչություն ի օգուտ այդ ահաբեկչական կազմակերպության, սա հակասում է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևերին, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված բանձևերին։ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է: Վերջին ամսում այդ կազմակերպության իրականացված ահաբեկչական գործողություններին զոհ է գնացել 64 մարդ, 350 մարդ վիրավորվել է, առևանգվել են 16 մարդ, պայթեցրել են երկաթգծեր, կամուրջներ, ճանապարհներ, հարձակվել են տրանսպորտային միջոցների վրա: Սակայն այս ահաբեկչական գործողությունները ներկայացվել են որպես ինքնորոշման պայքար...»: 
Առայժմ Անգլիան կամ BBC-ն որևէ կերպ չեն արձագանքել։