Թուրքական օդուժը ռմբակոծել է քուրդ զինյալների ռազմաճանբարները


23:01 , 21 օգոստոս, 2015

 Թուրքական օդուժը ռմբակոծել է քուրդ զինյալների ռազմաճանբարներըYerkir.am-ը գրում է.

Թուրքական օդուժը ռմբակոծել է թուրք-իրաքյան սահմանի մոտ գտվող Քարաչալը բնակավայրում տեղակայված Քուրդիստանի Բանվորական կուսակցության ռազմաճամբարները:

Ըստ Mynet-ի՝ ռազմաճամբարները ռմբակոծած թուրքական F-16 մարտական կործանիչները օդ են բարձրացել Տիգրանակերտի ռազմաբազայից:

Ռմբակոծությունը տևել է մեկ ժամ, որի հետևանքով  ՔԲԿ-ին պատկանող  թաքստոցներն ու քարանձավները քարուքանդ են եղել: