«Բորուսիան» համաձայն է «Լիվերպուլին» վաճառել Հենրիխ Մխիթարյանին. The Independent


21:41 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, ըստ The Independent-ի տեղեկությունների, 15 մլն ֆունտի` 23,5 մլն ԱՄՆ դոլարի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային»՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:  

Ըստ լրատվամիջոցի` առաջարկն ընդունվել է: Աղբյուրը գրում է, թե «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ:

26-ամյա Մխիթարյանով, ըստ նույն աղբյուրի, հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:

Վկայակոչվում է նաև Մխիթարյանի գործակալի խոսքը, ով փետրվարին հայտնել էր, թե Հենրիխը ցանկանում է հեռանալ «Բորուսիային» սեզոնի վերջին: Սակայն իրենք կսպասեն ու կտեսնեն՝ ինչպես է ստացվում:

Մխիթարյանը  «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: