19:20 , 21 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
Անգլիական «Լիվերպուլ»-ը պատրաստ է 21.5 մլն եվրո առաջարկել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան 26-ամյա Հենրիխ Մխիթարյանի համար։ Այս մասին հաղորդում է «Sport Mediaset»-ը:
Նշենք, որ ավելի վաղ ևս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ լիվերպուլցիները բանակցություններ էին վարում Հենրիխ Մխիթարյանի համար: Հաղորդվում էր նաև Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության մասին, որը պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 20 մլն եվրո։