18:42 , 21 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիմել է իրենց՝ խնդրելով միանալ Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ռազմաօդային գործողությանը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Մեզ ամերիկացիները պաշտոնապես խնդրել են Սիրիայում օդային հարվածներ իրականանցել: ԻԼԻՊ-ը անհատակ չարիք է, և շատ կարևոր է, որ Ավստրալիան իր դերակատարումն ունենա այդ մահվան պաշտամունքը հիմնահատակ ոչնչացնելու արշավում»,-ասել է Էբոթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ