18:26 , 21 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշեց հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Միաժամանակ, Հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
Հանձնաժողովը հրապարակում է նախագիծը՝ կից հիմնավորումներով՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնականկայքում։