Պայթյուն նյույորքյան դպրոցում, կան տուժածներ


18:18 , 21 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

Նյու Յորքի Բրոնքս շրջանում պայթյուն է որոտացել տեղի դպրոցներից մեկում, այս մասին օգոստոսի 21-ին հայտնում է The New York Post-ը՝ նշելով, որ միջադեպի արդյունքում 3 մարդ է տուժել, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Հայտնվում է, որ պայթյունի արդյունքում շինության երեք հարկերը լուրջ տուժել են:

Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, դեպքի վայրում աշխատում են հրշեջներ և փրկարարաներ: