20:33 , 21 օգոստոս, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Լոս-Անջելոսի ոստիկանությունը ավարտել է փետրվարյան ավտովթարի հետաքննությունը, որի մասնակիցն է եղել Քեյթլին Ջենները (այդ ժամանակ նա դեռ Բրյուս Ջեններն էր):
Ոստիկանական զեկույցում նշվում է, որ ավտովթարը, որը խլել է մեկ մարդու կյանք և հինգ հոգու պատճառել մարմնական վնասվածքներ, եղել է Ջենների մեղքով: Ռեալիթի-շոուի աստղը չի գերազանցել արագության սահամնված չափը, սակայն փորձագետները կարծում են, որ այն արագությունը, որով նա երթևեկել է, եղել է չափազանաց բարձր նման ճանապարհային պայմանների համար:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մյուս շաբաթ դատախազությունը կորոշի` պե՞տք է արդյոք գործը տրվի դատարան թե՞ ոչ: Եթե որոշումը լինի ոչ Ջենների օգտին, ապա նրան սպառնում է առնվազն մեկ տարի ազատազրկում չկանխամտածված սպանության համար:
.jpg)
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ