ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մահացել է


18:02 , 21 օգոստոս, 2015

ՃՏՊAraratnews.am-ը գրում է.

Օգոստոսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «ԶԻԼ-43141» ավտոմեքենայի հետնամասին:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1960 թ. ծնված Ալիկ Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: