17:38 , 21 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Ճապոնիայի կառավարությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նման հայտարարությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին:
«Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Ճանպոնիան շատ լավ հարաբերություններ է ձևավորել Հայաստանի հետ` հատկապես միջազգային մակարդակում: Մենք հույս ունենք, որ այս հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է հայտնեց դեսպանը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Ճապոնիայի դեսպանը, նշել է, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն ուղերձ է հղել հայ ժողովրդին`«իր խորին ցավակցությունը հայտնելով 20-րդ դարի այդ ժամանակահատվածում զոհվածների համար»: «Դա իրապես ողբերգություն էր, և մենք չպետք է թույլ տանք նման ողբերգությունների կրկնությունը 21-րդ դարում»,- հավելել է ճապոնացի դիվանագետը:
Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.սեպտեմբերի 7-ին: