Ծեծի ենթարկված Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն. անհրաժեշտ է վիրահատություն (լուսանկար) 16+


16:50 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը, ով ծեծի էր ենթարկվել օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, գտնվում է Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը, Վարազդատ Խոցանյանը ծանր կայուն վիճակում է, գիտակից է:

«Ունի դիմածնոտային համակարգի վնասվածքներ, դիմային ոսկրերի կոտրվածքներ, ստացել է գլխուղեղի ցնցում, առկա է թոքերի սալջարդ: Անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, հետազոտություններից հետո արդեն պարզ կլինի, թե երբ կիրականացվի դա»,- հաղորդեց Ալեքսանդրա Հարությունյանը: