Նա միայնակ ոչնչացրել է 30 գրոհայինների՝ կրակելով 400 փամփուշտ, նետելով 17 նռնակ, պայթեցնելով 1 ական ու օգտագործելով գնդացրի եռոտանին (Photo, Video)


16:22 , 21 օգոստոս, 2015

pride-of-britain-2011-winner-special-recognition-sgt-dipprasad-pun-pic-daily-mirror-288924135

2010 թվականի սեպտեմբերյան մի երկար ու ցուրտ երեկո «Արքայական գուրխա» հրացանակիրների ստորաբաժանման սերժանտ Դիպրասադ Պունը պարեկային ծառայություն էր իրականացնում երկու հարկանի հենակետում՝ Աֆղանստանի Հելմենդ գավառում: Այս ստորաբաժանումը ծառայում է բրիտանական թագին 1815 թվականից ի վեր։
Հանկարծ Պունը կովի բառաչ լսեց, ենթագիտակցաբար նայեց դրա ուղղությամբ և տեսավ, որ երկու տղամարդիկ սողալով մոտենում են իր հենակետին՝ ինչ-որ սարք քարշ տալով իրենց հետ։ Նա անմիջապես բարձրացավ դիտակետի աշտարակի վրա ու պահանջեց, որպեսզի մարդիկ հայտնեն իրենց ինքնությունը։ Մարդիկ արեցին դա… կրակոցների միջոցով։
Ու հենց այսպես անսպասելիորեն էլ օդը լցվեց 7.61 տրամաչափի գնդակներով ու ձեռքի նռնականետերի արձակած նռնակների հետևից մնացող կրակի ու ծխի հետագծերով, և 15-30 թալիբ գրոհայիններ հարձակում ձեռնարկեցին հենակետի վրա։ Հրաձգությունը բոլոր կողմերից էր, ու միայնակ զինվորի շուրջբոլորը ծուխ ու քարի կտրոներ էին։

«Ես մտածեցի, որ զոհվելու եմ… ուստի որոշեցի հնարավորինս շատ մարդ այն աշխարհ տանել հետս»։

Սակայն քիչ ժամանակ անց խիզախ Պունն անսպասելիորեն ու կտրուկ միացրեց «գուրխա ռազմիկի ռեժիմն» ու արագ բարձրացավ տանիքը, եռոտանու վրայից հանեց ծանր գնդացիրն ու, իր մայրենի լեզվով բղավելով՝ «Ես սպանելու եմ բոլորիդ», 170սմ հասակ ունեցող մարտիկը սկսեց առանց նշան բռնելու կրակ տեղալ իր շուրջբոլորը։

Նա գիտակցեց, որ ամբողջովին շրջապատված է, երբ հակառակորդը պատասխան կրակ բացեց բոլոր կողմերից ու ոչնչացրեց այն դիրքը, որտեղ նա պատսպարվել էր դեռ մի քանի րոպե առաջ։ Պաշտպանելով հենակետը դրա տանիքից արձակած կրակահերթերով՝ գուրխա ռազմիկը գտնվում էր նռնականետերի ու ինքնաձիգերի անդադար կրակի տակ գրեթե քառորդ ժամ շարունակ։ Գրոհայինների մեծ մասը մոտ 50 մետր հեռավորության վրա էր, սակայն վտանգի սուր զգացում ունենալով՝ միայնակ մարտիկը հետ նայեց ու տեսավ, որ մի հսկայամարմին թալիբ գրոհային արդեն բարձրացել է տանիքի վրա ու պատրաստվում է թիկունքից սպանել նրան և, ակնթարթորեն որոշում կայացնելով, երկար կրակահերթով բառիս բուն իմաստով ցանց սարքեց նրան։

pun2

Քիչ անց մեկ այլ գրոհային փորձեց մագլցել տանիքի վրա։ Պունը սկզբում փորձեց խոցել նրան իրեն ամրակցված հրացանից, բայց փամփուշտները վերջացել էին, ուստի նա պարզապես վերցրեց հաստոցավոր գնացրի մետաղյա եռոտանին ու դրա հարվածով վայր գցեց գրոհայինին աստիճանների վրայից։

British-Army-Gurkha-Soldiers-12
Երկու գրոհայիններ նոր հարձակում ձեռնարկեցին Պունի վրա, ում մոտ արդեն վերջացել էին բոլոր փամփուշտները, բայց նա հասցրեց տեղադրել Claymore ական, որի վրա էլ պայթեցին անտաղանդ գրոհայինները։ Ու երբ նա արդեն պատրաստվում էր մերկ ձեռքերով դիմավորել հաջոդ թշնամիներին, մարտի դաշտ ժամանեցին իր զինակից ընկերները՝ ստիպելով մնացած թալիբներին ճողոպրել այնտեղից։ Այդ պահի դրությամբ Պունը 250 փամփուշտ արձակել էր ծանր գնդացրից, 180 փամփուշտ՝ իր SA80 հրացանից, նետել էր 6-ական ֆոսֆորային ու սովորական նռնակներ, արձակել էր 5 նռնակ իր ենթափողային նռնականետից ու օգտագործել էր մեկ ական։ Միակ զենքը, որը նա չէր օգտագործել, գուրխաների ավանդական կուկրի դաշույնն էր, որը նա մոռացել էր իր հետ վերցնել պարեկության։

taliban_1

Գուրխա ռազմիկների մարտական պոտենցիալը բրիտանացիներն առաջին անգամ գիտակցեցին 19-րդ դարում՝ իրենց կայսրության հզորության գագաթնակետին։ Նեպալ կատարած ներխուժման հետևանքով կրած ծանր կորուստների արդյունքում «Բրիտանական արևելահնդկական ընկերությունը» ստիպված էր փոխզիջումային խաղաղության պայմանագիր կնքել, որով մասնավորապես պայմանավորվածություն կար, որ բրիտանացիները կարող են զորակոչել իրենց նախկին թշնամու քաղաքացիներին։

Հնդկաստանի անկախացումից հետո Միացյալ Թագավորությունը գուրխաների 4 ստորաբաժանումներ հանեց երկրից, ու դրանք մտան Արքայական ԶՈւ կազմի մեջ՝ որպես «Գուրխաների բրիգադ»։ Այդ ժամանակվանից ի վեր գուրխաները հավատարմորեն ծառայում են թագուհուն աշխարհի տարբեր անկյուններում, ու տարբեր մարտիկներ անգամ արժանացել են 13 վիկտորիանական խաչերի։

Գուրխա բառն արմատներով գալիս է Գորխա բնակավայրի մոտ գտնվող բլրի անունից, որտեղից էլ սկիզբ է առել Նեպալի պետականությունը։ Առավելագույն քանակությունն այս անձնուրաց ստորաբաժանումն ունեցել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, սակայն այժմ գուրխաների թիվը կտրուկ նվազեցրել են, ու 1945 թվականի 112.000-ի համեմատ այն այսօր կազմում է 3.500 զինվոր։

Ներկայումս նրանք տեղակայված են Քենթի Ֆոլքսթոուն քաղաքի մոտակայքում, բայց բրիգադի մարտիկները չեն հանդիսանում Բրիտանիայի քաղաքացիներ։ Ամեն տարի 200-ական նորակոչիկներ են ընտրվում դիմորդների թվից, որոնց թիվը կազմում է մոտ 28.000 մարդ։ Ասում են, որ նրանց ընտրության պրոցեդուրան ամենաբարդերից է աշխարհում։

the_gurkha_hat_49Նորակոչիկ դառնալու համար դիմորդները պետք է վազեն սարն ի վեր՝ 35 կգ քարերով բեռնված զամբյուղներ կրելով, բայց սա դեռ ամենը չէ։ Նրանք պետք է բազմաթիվ ու բազմապիսի փորձություններով ապացուցեն, որ իրենք ուժեղ են, իրենք քաջ են, դիմացկուն են ու վերին աստիճանի կարգապահ։