Հայտնի են Մանչեսթեր Սիթիի հետ Դե Բրույնեի կնքելիք պայմանագրի մանրամասները


15:48 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Հասունանում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը:

Ինչպես հայտնում է «Bild»-ը, 24-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբ կտեղափոխվի 70 միլիոն եվրոյի դիմաց:

Ըստ պարբերականի «Մանչեսթեր Սիթիում» Դե Բրույնեի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո + բոնուսները:

Նշենք, որ բելգիացին Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և գոլային 20 փոխանցման հեղինակ: