Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հաջողության պատմությունը


15:40 , 21 օգոստոս, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հաջողության պատմությունը

Ոմանք միլիարդատեր ծնվում են, իսկ ոմանք հասնում են դրան՝ անցնելով դժվարին և խոչընդոտներով լի ճանապարհ: Այդպիսի կյանքի ճանապարհ է անցել նաև Ռոման Աբրամովիչը:

Նրա կյանքի ուղին մեկնարկեց Սարատովում, ուր 1966թ. ժամանեց Աբրամովիչի մայրը՝ ծնողների մոտ իր առաջնեկին լույս աշխարհ բերելու նպատակով: Շուրջ 1 տարի այստեղ մնալուց հետո Աբրամովիչի մայրը՝ Իրինան,  վերադարձավ ամուսնու մոտ՝ Սիկտիվկար: Դեռևս Սարատովում գտնվելու ընթացքում Իրինան առողջական խնդիրներ ուներ, և նրա վիճակը  գնալով վատանում էր: Ամենայն հավանականությամբ, նա տառապում էր լեյկոզով, ինչն էլ նրա մահվան պատճառ դարձավ:

Ռոմանի հայրը մնաց միայնակ ՝մեկուկես տարեկան փոքրիկը ձեռքին, սակայն նրան վիճակված էր կնոջից ընդամենը մեկ տարի երկար ապրել: 2 տարի հայրական տատիկի հետ անցկացնելուց հետո  4-ամյա Ռոմանին ուղարկեցին Ուխտա՝ հորեղբոր մոտ:

ԶԼՄ-երը սիրում են աղաղակել, թե Աբրամովիչն ունեցել է չափազանց ծանր մանկություն, սակայն հենց ինքը՝ միլիարդատերը, մշտապես հերքում է դա . հորեղբայրն իրեն սիրել է իր հարազատ որդու պես, և նրանք ապրել են լավ պայմաններում: Այնպես որ, ապագա օլիգարխը բնավ էլ ետնախորշից դուրս չէր եկել, սակայն ակնհայտ էր, որ նա մշտապես ձգտում էր ունենալ ավելին:

Արդեն 1974թ. փոքրիկ Ռոմանը տեղափոխվեց Մոսկվա՝ մյուս հորեղբոր՝ Աբրամ Նախիմովիչի մոտ:  Դպրոցն ավարտելուց հետո Աբրամովիչը հասցրեց սովորել  2 ՝ Ուխտայի արդյունաբերական և Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտներում: Թեև Աբրամովիչը չավարտեց դրանցից և ոչ մեկը, սակայն դա չխանգարեց նրան հաջողությունների հասնել: Նրա առաջին լուրջ նախաձեռնությունը խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Ույուտ» ընկերությունն էր, որը նա ստեղծել էր իր առաջին կնոջ՝ Օլգայի օգնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ