Իսրայելի պատասխան հարվածը Սիրիային 5 խաղաղ բնակչի կյանք է խլել


15:32 , 21 օգոստոս, 2015

2788077371Սիրիայի տարածքին ուղղված Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշվում է՝ հրթիռներից մեկն ընկել է մեքենայի վրա, որում այդ պահին մարդիկ են եղել՝ հայտնում են սիրիացի զինվորականները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավիահարվածի տակ են հայտնվել Դամասկոսից 40 կ հեռու գտնվող Կումեյտրա բնակավայրի շրջանի ենթակառուցվածքային օբյեկտները։