25-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել եղբորը


14:44 , 21 օգոստոս, 2015

25-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել եղբորըPanorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ.Կարապետյանին՝ 25-ամյա եղբորն սպանելու համար։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: 

Աղբյուրը հիշեցնում է, որ  2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ