Բժշկի անկյուն. Ինչու են ժամանակակից մարդիկ արագ գիրանում


14:28 , 21 օգոստոս, 2015

140848_bigAraratnews.am-ը գրում է.

Գիտնականները փորձում են  պարզել, թե ինչու են ժամանակակից մարդիկ արագ գիրանում: Վերջին տարիներին երկրաբնակների քաշը մի քանի անգամ  ավելացել է , նույնիսկ այն երկրներում, որոնց սնման համակարգերը լավագույնն են ճանաչվել: Հիմնականում գիրության պատճառը համարվում է սնունդն ու ֆիզիկական վարժությունների, մարզումների անբավարարությունը:

Դրան հավելած այն փաստը, որ այսօրվա սնունդը դժվար է յուրացվում, մինչդեռ, օրգանիզմը սնունդը ստանում է ոչ թե կերածից, այլ յուրացվածից: Ու ստացվում է, որ սննդարար նյութերն ըստ նշանակության տեղ չեն հասնում, օրգանիզմը, փաստացի քաղցած է մնում լիքը ստամոքսի պարագայում անգամ: Իսկ այդ ժամանակ սըտամոքսում սննդի խմորում է սկսվում, թույներ են անջատվում, որոնք թունավորում են ողջ րգանիզմը ու դրանով նպաստում ավելորդ քաշի առաջացմանը:

Այսօր շամանակակից տնտեսուհու սեղանին էլ թարմ պատչաստվածքները հազվագյուտ երևւյթի ենվերածվել: Իսկ կրկնակի ջերմամշակումը նույնպես նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը;

Եվ քանի որ օրգանիզմը չի հագենում, սկսում ենք ավելի շատ ուտել: Սա դեռ ամենը չէ. այսօր մի շարք գործոններ կան, որոնք բացասական ազդեցություն են ունենում: Սակավաշարժությունն ու ֆիզիկական պասիվությունը որոշիչ դեր ունեն; Մեր նախնիները, ծնողներն ու տատիկ պապիկները շատ էին շարժվում, բնական միջոցներով բուժվում ու սնվում, ու ապրում բնության հետ ներդաշնակ կյանքով:

Մի կողմից տեխնիկական  նորույթները հեշտացնում են մեր կյանքն ու կենցաղը, մյուսից` սարսափելի ծառայություն մատուցում, ինչը հղի է  բազմաթիվ բացասական հետևանքներով: Տրանսպորտը, դեղամիջոցները, որոնցով փորձում ենք մեղմել ցավն իսկույն, պարբերաբար  առաջացող գլխացավերը, որոնք կրկին մագնիսական ալիքների ազդեցությամբ են առաջանում, այտուցները, ողնաշարի ու հոդերի ցավը: Մի խոսքով, մի ամբողջ փունջ խնդիրներ են առաջացել, որոնք այսօր խանգարում են լսելու մեր իսկ օրգանիզմի կենսառիթմը: Մենք մեզ չենք հասկանում, մեզ լսելու ունակությունից ենք զրկվում:

Ամեն ինչի դեմ ու համար միջոցներ ենք մտածում: Մինչդեռ, ճիշտն այն է, որ օրգանիզմը պետք է քրտնի ու մրսի, որ կենսականորեն  անհրաժեշտ գործընթացներ կատարվեն:

Մշտական լարվածությունն ու սթրեսները մարդուն նյարդային կծիկի են վերածել: Նյարդերը,ի դեպ նա հանգստացնում է  ու  հանգստություն  է գտնում սննդի մեջ: Ահա և ավելորդ կգ-ների հիմնական աղբյուրն ու պատճառը: Ժամանակակից մարդու մաշկն այլևս նորմալ չի շնչում,:

Պարզապես, ապրում ենք այն ժամանակներում, որ սեփական առողջության մասին մտածելու ու հոգ տանելու ժամանակ չունենք: Մինչդեռ պետք է: Հակառակ դեպքում կստացվի, որ կյանքի լավագույն տարիներին աշխատելու ու վաստակելու ենք ծերություան տարիներին բուժվելու ու բացթողումները լրացնելու համար: