14:14 , 21 օգոստոս, 2015
Armlur.am-ը գրում է.
Այսօր գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից, նա պետք է վիրահատության ենթարկվի: Հիշեցնենք, որ այսօր գիշեր ծեծի է ենթարկվել «Պանտերա» անտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը: Ըստ նախնական տեղեկության, նրան ծեծի է ենթարկել 7 երիտասարդ, որոնց թվում եղել են ախալքալաքցիներ: Armlur.am-ի տեղեկություններով, Վարազդատը Վրաստանի քաղաքացի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ