Ասք լուծումներով կիսվելու մասին


16:14 , 23 նոյեմբեր, 2012

Ուրեմն, մտնում է սենյակ մի տղա.
-Բա Գործընկերը չկա՞։ 
-Չկա։ Իսկ ես կարո՞ղ եմ օգնել։ 
-Չգիտեմ, մենք իր հետ արդեն նայել ենք, բայց ինչ-որ բան չի ստացվել, - ասաց,- հետո էլի մոտենամ, հիշեցնեմ։֊
-Հա, այնտեղ անհասկանալի բան է,-ասաց ԱյլԳործընկերը։֊
-Ի՞նչ է որ,-առանց կարդալը դադարեցնելու հարցնում եմ։
-Ի՞նչ է ո՞ր ֊ առանց կարդալը դադարեցնելու հարցնում եմ։
-Դե տես, հինգ սերվեր կա, նույն ՕՀ-֊ն է, նոր ինսթալ արած, մեկի վրա սամբան աշխատում է, մնացած չորսի վրա՝ չէ։
-Ենթադրում եմ, որ կոնֆիգները համեմատել եք,-֊ առանց իմ էկրանից աչքերը պոկելով։
-Հա բա ո՞նց, իհարկե համեմատել ենք։ Տող առ տող։ Լրիվ նույնն է։
-Հըմ։ Իսկ ՍԵԼինուքսը անջատա՞ծ է,-պարզում եմ։
-Հըմ, իսկ դա ո՞նց իմանամ,-հարցնում է ԱյլԳործընկերը։
- cat /etc/selinux/config
-Հա, դիսեյբլ է գրված։ Հիմա նշանակում է, որ անջատվա՞ծ է։
-Ըստ կոնֆիգի՝ հա, բայց․․․ Իսկ getenforce ի՞նչ է ասում։
-Ասում է Enabled.
-Հա, դե setenforce 0 արեք, կանջատվի, կամ էլ ռեբութ, երբեմն սեթենֆորսը չի լսում։ Ու ստուգեք Սամբան կաշխատի թե չէ։

Տենց, ամեն տեղ էլ աշխատեց։

Հաջորդ օրը ԱյլԳործընկերը ստանում է նամակ, ես ու Գործընկերը, ԱյլԱյլգործընկերը սիսի լիստի մեջ ենք։
Այնտեղ գրված է.
«Շնորհակալություն, ԱյլԳործընկեր։
Խնդրում ենք, կիսվեք ձեր նախոդկայով նաեւ Նորայրի ու Գործընկերի հետ, որ նման դեպքերում նրանք նույնպես կարողանան մեզ աջակցել»։
Ժպտացի։
Ու տենց: