13:50 , 21 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է մահացած անձի ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝ Երևանում գտնվող բնակարանում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։