ԱԺ պատգամավոր. Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ Իտալիայի շռայլությունը


13:04 , 21 օգոստոս, 2015

ԱԺ պատգամավոր. Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ Իտալիայի շռայլությունըPanorama.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների նախնական նախագծում առկա տասնյակ նորմերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել: Նա առաջարկում է ոչ թե բացառել կամ մերժել այդ նորմերը, այլ իրավական առումով որոշակի դարձնել: 

«Կարծում եմ՝ առաջիկա քննարկումների ընթացքում մեզ կհաջողվի, ըստ էության, ապահովել այդ նորմերի նկատմամբ ավելի կառուցողական դիրքորոշում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին, մասնավորապես խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջնական տարբերակը կազմելիս հաշվի է առնելու դրանք, Խ. Հարությունյանը նախ ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, ապա ներկայացրեց իր կարծիքը երկրորդ փուլի հետ կապված. «Խորհրդարական կառավարման համակագն ունի իր առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են կառավարություն-խորհրդարան փոխհարաբերությունները հավելյալ, փոխադարձ զսպումների և հակաշիռ գործիքների առկայությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ