Կլիմայական փոփոխությունների շնորհիվ ավելի է լավանում շվեյցարական գինու որակը


12:46 , 21 օգոստոս, 2015

1429521175_2Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կլիմայական փոփոխությունները շարունակում են ազդել կյանքի տարբեր ոլորտների վրա, սակայն եթե տնտեսության մի շարք ճյուղերի համար դա բացասական ազդեցություն է ունենում, ապա մյուսների դեպքում ունենում է դրական ազդեցություն։

Շվեյցարիայի գյուղատնտեսության ոլորտի դաշնային փորձագետները կանխատեսում են, որ կլիմայական փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու երկրի գինու ինդուստրիայի վրա։

Գյուղատնտեսական ոլորտում հետազոտությունների մեջ մասնագիտացած Agroscope ընկերության փորձագետներն ընդգծել են, որ գլոբալ տաքացումը դրական գործոն է խաղող աճեցնողների համար, քանի որ այն երաշխավորում է բերքի ավելի լավ հասունություն, ինչը վերաբերում է հատկապես խաղողի ուշահաս տեսակների բերքին։

Վերջին 100 տարում Շվեյցարիայում միջին ջերմաստիճանն աճել է 1.6 աստիճանով։ Ակնկալվում է, որ ջերմաստիճանը շարունակելու է աճել հետագա տարիներին։ Շվեյցարացի գինեգործներն արդեն իսկ հարմարվել են կլիմայի փոփոխություններին։