11:52 , 21 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
2015 թվականի հուլիսը դարձավ Երկիր մոլորակի համար ամենատաքը 1880 թվականից հետո: Ամերիկյան համապատասխան ծառայությունների տեղեկություններով, հուլիսի միջին ջերմաստիճանն աշխարհում եղել է 16,6, ինչը 0,08 աստիճանով գերազանցում է նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 1998 թվականին:
Նշվում է, որ 2015 թվականն ամենայն հավանականությամբ լինելու է ամենատաքը պատմության մեջ: Մասնագետների խոսքերով, ջերմաստիճանային ռեկորդների վրա ազդում են Երկիր մոլորակի կլիմայական փոփոխությունները և Էլ Նինյո ֆենոմեն: