Նոր սահմանադրությամբ փոխե՛ք դրոշն ու օրհներգը


11:47 , 21 օգոստոս, 2015

Սահմանադրություն եք փոխում, համակարգ եք փոխում, ընտրություններ, պառլամենտարիզմ, բան, դրանից մենք քիչ բան ենք հասկանում, մեզ համար հասկանալի ու սպասված մի բան արեք գոնե էդ բարեփոխումներով. ախպոր պես, քանի ուշ չի, նոր սահմանադրությամբ փոխե՛ք դրոշն ու օրհներգը:

Վրացականի պես դրոշ եմ ուզում, բան ասող ու տեղ տանող դրոշ եմ ուզում։

Էդ լացուկոծի օրհներգը մեզ միայն լացուկոծ ա բերում, Արամ Խաչատրյանի խրոխտ երաժշտության վրա նոր օրհներգ եմ ուզում, որ առաջ տանի, դուխ տա:

Եվ ընդհանրապես, երկրի ռեբրենդինգ եմ ուզում, թարմություն եմ ուզում, որ կյանքում էլ թարմություն բերի, փոխեք սիմվոլիկան, դա կապ ունի, հաստատ ունի: