Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել Հայրապետյանի և Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերը. Շարմազանով


10:10 , 21 օգոստոս, 2015

Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել Հայրապետյանի և Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերը. ՇարմազանովPanorama.am-ը գրում է.

«Հայաստանի նախագահը խստագույնս հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրել այդ երկու միջադեպերի հետ կապված բոլոր մանրամասները: Ուսումնասիրությունից հետո համոզված եմ, որ դրանք կլինեն հանրության սեփականությունը»,-նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու և միջադեպը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվելու և «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ կապելու կապելու միջադեպերի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ