Լվովի ոստիկանապետին թալանել են աշխատանքի առաջին իսկ օրը


10:00 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Լվովի պարեկային ոստիկանության նոր ղեկավարին թալանել են աշխատանքի առաջին իսկ օրը։ Այդ մասին հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները, գրում է lenta.ru-ն։

Անհայտ անձինք կոտրել են ոստիկանի ավտոմեքենայի ապակին և գողացել փաստաթղթերով թղթապանակը և նոութբուքը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, օգոստոսի 20-ին հայտարարելով նոր ղեկավարի նշանակման մասին, հայտնել է, որ Յուրի Զոզուլյան Եվրամայդանի ակտիվ մասնակից է եղել, մինչև ոստիկանություն մտնելն աշխատել է ֆինանսական ոլորտում։