Հավի կրծքամսով ռուլետներ


09:15 , 21 օգոստոս, 2015

Բաղադրությունը

հավի կրծքամիս՝ 2 հատ
կաթնաշոռ՝ 150գր
կարմիր բուլղարական տաքդեղ՝ 2 հատ
մանրացված մաղադանոս՝ 1ճ/գդ
բեկոն՝ 8 շերտ
աղ և պղպեղ

Բաղադրությունը

Հավի կրծքամիսը կտրել բարակ շերտերով, մուրճով ծեծել, համեմել աղ և պղպեղով, այնուհետև վրան քսել կաթնաշոռը, ավելացնել խորանարդներով կտրատած տաքդեղը և փաթաթել ռուլետի նման: Ամեն ռուլետը փաթաթել բեկոնի շերտով (ինչպես ցույց է տրված նկարում):
Ռուլետները շարել բուսայուղով պատված թավայի մեջ այնպես, որ իրար շատ մոտ գտնվեն, որպեսզի եփելու ընթացքում չբացվեն:
Եփել ջեռոցում 30 րոպե 180 աստիճանում: