09:20 , 21 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների շարքերում գրանցվել է ՄԻԱՎ-վարակի առնվազն 16 դեպք, գրում է The Daily Mail-ը։
Գրոհայինների մի մասը, ովքեր արտասահմանցի վարձկաններ են, տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են կարանտինի մեջ, մինչդեռ խմբավորման առաջնորդները ստիպել են մյուս վարակակիրներին մահապարտ ահաբեկիչներ դառնալ։
Վարակի տարածումը գրոհայինների շրջանում պայմանավորված է նրանով, որ նրանցից շատերը թմրամոլներ են, իսկ նրանց կողմից գրավված տարածքներում ընդունված է ինչպես բազմակնությունը, այնպես էլ սեռական ստրկությունը։