Ժան Մարի Լե Պենը մտադիր է բողոքարկել կուսակցությունից իր բացառումը


09:10 , 21 օգոստոս, 2015

Untitled-1«Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի Լե Պենը հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցությունից բացառվելու վերաբերյալ բողոքով դատարան դիմել, հաղորդում է Itele-ն:

«Երբ ինձ պաշտոնապես ծանուցեն այդ որոշման մասին, ես, իհարկե, կբողոքարկեմ այն համապատասխան մարմիններում»,- հայտարարել է նա:

Նրա կարծիքով` կուսակցությունում սկսվել է «վհուկների որս» և իր դստեր հայտարարած այդ ընթացքին չհակված կուսակցության անդամները կարող են վտանգի մեջ հայտնվել: