«Ժամանակ». Առաջիկայում հնարավոր է Հայաստանում բացվի Պաղեստինի դեսպանատուն


08:50 , 21 օգոստոս, 2015

«Առաջիկայում հնարավոր է Հայաստանում բացվի Պաղեստինի դեսպանատուն։ «Արևելք» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուէլ Հասեսյանն ասել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել վերակազմակերպելու Պաղեստինի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Նրա կատարած աշխատանքի արդյունքը պետք է լինի Երևանում Պաղեստինի դեսպանատան բացումը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։