05:52 , 21 օգոստոս, 2015
Մալայզիայում գիտնականները յուրօրինակ բուսական յուղ են մշակել, որը կարելի է կրկնողաբար օգտագործել մինչև 80 անգամ, ինչն էլ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը, գրում է Kedem-ը: Դա հնարավոր է դարձել խոտաբույսերից և արմավենու յուղից պատրաստված թուրմի գործածության շնորհիվ:
Թուրմը բնական հակաօքսիդանտ է և պաշտպանում է բուսական յուղը որակի անկումից: Նշվում է, որ այն կարող է մինչև 85 տոկոս նվազեցնել պատրաստվող ուտեստի ճարպերը, ինչպես նաև ունի հակաբակտերիալ միջոցներ և կարող է բարելավել տապակած մրգերի համն ու որակը: