Ամերիկացի իրավապահները ցանկանում են մարդասպանության մեղադրանք ներկայացնել Քիմ Քարդաշյանի հայրացուին


01:23 , 21 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է

Ամերիկացի իրավապահները, որոնք հետաքննում են Քիմ Քարդաշյանի հայրացու Քեյթլին Ջեների մասնակցությամբ և մահվան ելքով ավտովթարը, ցանկանում են մարդասպանության մեղադրանք ներկայացնել նրան:

The Independent-ը հայտնում է, որ այդ մեղադրանքը ունի «տրանսպորտային միջոցով իրականացված մարդասպանություն» բնորոշումը:

Անցած փետրվարին այժմ սեռափոխված Քեյթլին Ջեները, որը դեռ տղամարդ էր` Բրուս Ջեներ անունով, Մալիբուում ավտովթարի մասնակից էր դարձել, ինչի հետևանքով զոհվել էր Lexus-ի վարորդ 69-ամյա մի կին:

Այժմ ոստիկանությունն ասում է, որ օրիորդ Ջեները «տվյալ ճանապարհային պայմաններում անվտանգ չի վարել իր մեքենան»: