00:55 , 21 օգոստոս, 2015
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ ռաունդի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր «Օդդ»-ին:
Նորվեգական ակումբը շոկի ենթարկեց մրցակցին՝ առաջին 20 րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկելով գերմանական ակումբի դարպասը:
Բայց Թոմաս Տուխելի թիմը կամային հիանալի հատկանիշներ դրսևորեց ու կարողացավ 4 գոլ խփել մնացած ժամանակահատվածում:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և ողջ խաղի ժամանակ առանձնացավ ակտիվությամբ: Հենց այդ ակտիվության արդյունքում Հենոն հանդիպման վերջնամասում գլխով գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 4:3: