Հրապարակվել է կյանքի համար լավագույն քաղաքների ցանկը


00:22 , 21 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

The Economist ամսագիրը հրապարակել է կյանքի համար լավագույն քաղաքների ցանկը: Այս տարի պատվավոր առաջին հորիզոնականում հայտնվել է ավստրալիական Մելբուրնը: Բացի այդ քաղաքից, առաջին տասնյակում հայտնվել են Վիենան, Վանկուվերը, Տորոնտոն, Կալգարին, Ադելաիդան, Սիդնեյը, Պերտը, Օքլենդը, իսկ Հելսինկին և Ցյուրիխը կիսել են 10-րդ հորիզոնականը:

Ցանկը կազմվել է հաշվի առնելով տվյալ քաղաքում անվտանգության մակարդակը, կրթության և առողջապահության որակը, ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակը, շրջակա միջավայրի վիճակը: