Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը


23:18 , 20 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 20-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ճանապարհի 23-րդ կմ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լճից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 82 DP 222 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ.Մ.): Տուժածներ չկան: