Արսեն Ավետիսյանը հանրային հաշվետվություն ներկայացնելո՞ւ է, թե ինչ հաշտության պայմանագիր է կնքել Նեմեցի հետ


22:58 , 20 օգոստոս, 2015

Картинки по запросу արսեն ավետիսյան

Արսեն Ավետիսյանը հանրային հաշվետվություն ներկայացնելո՞ւ է, թե ինչ հաշտության պայմանագիր է կնքել Նեմեցի հետ ու ինչու, քանի որ ոտնահարված է ոչ միայն իր արժանապատվությունը, այլև ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը, նրանց, ովքեր ականատես են եղել ծեծին, ովքեր լսել, գրել, կարդացել ու քննարկել են բռնության այս դրսևորման մասին ու ևս մեկ անգամ սահմռկել երկրում տիրող բարքերից: Հիմա էս մարդը որ առանց հանրային հաշվետվություն ներկայացնելու, թե հատկապես ինչ ձևի է եղել էդ հաշտության ժեստը՝ ծնկաչոք ներողություն, աղերսագին հավաստիացումներ, որ այլևս չի կրկնվի, փոխհատուցում և այլն, հայտարարում է, որ ընդունել է, հավասարապես պարտք է մնում հանրությանը, որին պետք է փոխհատուցվի հերթական նվաստացման դիմաց: