Սպիտակ տանը չեն մեկնաբանում Պուտին-Օբամա հանդիպման հնարավորությունը


22:39 , 20 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել  Ռուսաստանի Դաշնության և Միացյալ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպման հնարավորությունը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայում ԱՄՆ նախագահի օրակարգը դեռ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավոր է, եթե ամերիկյան կողմից անհրաժեշտ ազդանշան լինի: