22:24 , 20 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Եվրամիության մակարդակով խորհրդաժողով անցկացնել անօրինական միգրանտների խնդրի շուրջ:
Այդ մասին ասված Է համաձայնագրում, որն օգոստոսի 20-ին Կալեում կնքվել Է երկու երկրների ներքին գործերի նախարարների՝ Բեռնար Կազնեւի եւ Թերեզա Մեյի կողմից:
Պատահական չԷ, որ համաձայնագիրը օգոստոսի 20-ին կնքվել Է Կալեում՝ նավահանգստային քաղաքում, ուր ձգտում են հասնել հազարավոր միգրանտներ, առաջին հերթին Աֆրիկայի երկրներից՝ հուսալով հայտնվել Մեծ Բրիտանիայում:
Հաշվի առնելով, որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում Է Մեծ Բրիտանիային, պաշտոնական Լոնդոնը պարտավորություն Է ստանձնել տարեկան 5 մլն եվրո հատկացնել «Եվրոթունելի» եւ Կալեի նավահանգստի շրջանում անվտանգության միջոցներն ուժեղացնելու համար: Իր հերթին Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը հայտնել Է, որ Փարիզը ոստիկանության լրացուցիչ ուժեր Է կենտրոնացնում տրանսպորտային հաղորդակցությունների պահպանության համար, որոնք միգրանտների հարձակումների օբյեկտ են դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: