22:16 , 20 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է ներկայացրել: Նա հունական հեռուստատեսությամբ ասել է, որ հայտարարությունից հետո իր ու կառավարության հրաժարականը ներկայացնելու է երկրի նախագահին:
France-Presse-ի փոխանցմամբ` հրաժարական ներկայացնելուն զուգահեռ, Ցիպրասը հանդես է եկել նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այդ ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 20-ին: Իսկ Ցիպրասը հրաժարական է տալիս` դրանց անարգել մասնակցելու համար: