Համալիրում խաղատուն չի կառուցվի․ Է․ Շարմազանով


21:54 , 20 օգոստոս, 2015

Համալիրում խաղատուն չի կառուցվի․ Է․ ՇարմազանովBarometer.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը չի խախտվելու և այնտեղ կազինո չի գործելու: Նա գտնում է, որ համալիրի վաճառքը լուրջ և խոստումնալից գործարք է:

Է․ Շարմազանովը մասնավորապես ասել է․"Իմ տպավորությամբ համալիրի վաճառքի նպատակն է աչքի լույսի պես պահելով այն դարձնել յուրաքանչյուրի համար հետաքրքիր վայր, նոր կյանք հաղորդել համալիրին և նոր շունչ մայրաքաղաքին":

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Պաշտ պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է "Նտաա ինվեստմենտ գրուպ" ՍՊԸ–ին: Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը։