Նման արձագանքն ինձ զարմացրեց. Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարների մասին


21:40 , 20 օգոստոս, 2015

Նման արձագանքն ինձ զարմացրեց. Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարների մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել Անահիտ Հարությունյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի դարձավ իր համարձակ լուսանկարներով:

-Անահիտ, եթե հետևենք Ձեր գործունեությանը, ապա կնկատենք, որ դուք որպես մոդելձգտում եք համաշխարհային չափանիշներին, ըստ Ձեզ` մեր երկրում դա որքանո՞վ էհնարավոր:

- Կատարելով որևէ աշխատանք՝ աշխատում եմ անել որակով կամ ընդհանրապես չանել: Ես առաջնորդվում եմ ինձ համար ձևավորված ստանդարտներին համաձայն: Շատ խստապահանջ եմ ինքս իմ հանդեպ և փորձում եմ կատարածս աշխատանքով լումա ներդնել մեր երկրում նորաձևության զարգացման մեջ:

 -Գիտեմոր պլաններ ունեիք արտերկրում աշխատելուի՞նչ փուլում են գտնվում այդաշխատանքներըգուցե մի փոքր պատմեիքթե ո՞ւմ հետ եք պատրաստվումհամագործակցել:

- Ես ավելի կենտրոնացված կզբաղվեմ այդ հարցով միայն սեպտեմբեր ամսից, քանի որ այս պահի դրությամբ ունեմ գործող պայմանագիր Հայաստանում: Իսկ թե ո՞ւմ հետ կշարունակեմ աշխատել, տարբերակները մի քանիսն են, որոնց մասին կլուսաբանեմ միայն գործունեությունը սկսելուց հետո:

 -Բացի արտերկրում ծավալվող գործունեությունիցայստեղ ի՞նչ պլաններ ունեքմոդելային բիզնեսի հետ կապված:

 -Անկախ ամեն ինչից հետագայում, ինչպես այժմ ես կպահեմ իմ կապը հայաստանյան նորաձևության ոլորտի հետ:

-Մոդելինգըինչպես և մի շարք մասնագիտություններ «ժամկետ» ունենայսինքն գալիսէ մի տարիքերբ մոդելը այլևս չի կարող զբաղվել իր գործովհետաքրքիր է՝ դուք ունե՞քերկրորդ մասնագիտություն:

- Բացի մոդելային կրթությունից, ավարտել եմ ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետը, այժմ հաճախում եմ ֆրանսերենի խմբակ: Մոդելային տարիքիս սպառվելուց հետո հավանաբար կմնամ նույն ոլորտում որպես եկող սերնդի կրթող:

Վերջերս սկսել եք նաև հաղորդավարությամբ զբաղվելայս ոլորտում ինչե՞ր եքնախատեսումԿամո Թովմասյանի հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ էթենոր առաջարկներ ունեք:

- Կամո Թովմասյանի հետ ունեցած համագործակցությունն իմ ունեցած առաջին հաղորդավարական փորձն էր, որից շատ տպավորված եմ: Մոտակա նպատակներումս կա սովորել հաղորդավարություն, դառնալ ոլորտի մասնագետ, այնուհետև ներկայանալ հանրությանը:

-Անահիտ գաղտնիք չէ, որ դուք առավել հայտնի դարձաք Ձեր համարձակլուսանկարներով, նաև գաղտնի չէ, որ մեր ազգային մենթալիտետից ելնելով մեզ համարդեռևս շատ համարձակ քայլ է կիսամերկ լուսանկարվելը, (թեպետ գիտեմ, որ Ձեզհամար դա համարձակ քայլ չէ) հետաքրքիր է՝ ուզում էիք կոտրե՞լ կարծրատիպերը, թեայլ մտադրություններ ունեիք:

- Ես չեմ առաջնորդվում նման կերպ, այն է՝ կոտրել կարծրատիպերը: Ընդամենը հանգստիցս որոշ լուսանկարներ գցեցի համացանց առանց որևէ միտումի և նման արձագանքն, անկեղծ ասած, ինձ զարմացրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ