Սիլվա Հակոբյանը ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի


12:39 , 23 նոյեմբեր, 2012

Տեղ հասանք...«Սիլվա Հակոբյանը ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի: 
Օրերս Գլենդելի (ԱՄՆ) «Ալեքս» թատրոնում կայացավ «Armenian Golden Star» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ ստացան մրցանակներ:
Սիլվա Հակոբյանը մեկն էր այն երգչուհիներից, ով արժանացավ մրցանակի: Նա դեռևս Հայաստանում է իմացել, որ ներկայացված է տարվա լավագույն երգչուհի տիտղոսի անվանակարգում, ինչից անկեղծորեն զարմացել էր»: 
Լավ, ես չեմ հասկանում՝ ի՞նչ չափանիշներով են որոշում, որ Սիլվա Հակոբյանը տարվա լավագույն երգչուհին է: 1-2 կլիպ նկարեց, նվնվաց, ամբողջ տարին էկրաններից մեր ներվերը սղոցեց ու դարձավ լավագո՞ւյնը: Ես, իհարկե, մեր շոու-բիզնեսից ոչ մեկին էլ չէի շնորհի այդ ԿՈՉՈՒՄԸ, գուցե ես ոչինչ չեմ հասկանում երաժշտությունից, բայց ախր Սիլվա Հակոբյա՞նը՝ իր մանկամիտ, պարզունակ ու ոչինչ չասող երգերով... Լավ էլի, հերիք է անճաշակությունը արվեստի տակ ներկայացնելով փչացնենք մարդկանց ճաշակը:

Կից նյութն`այստեղ