18:24 , 20 օգոստոս, 2015
Մարտ Բաբայանը բուժման կուրսեր է անցնում Մոսկվայում: Երգիչն իր Instagram-ի էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ արված հիվանդասենյակում:

Պարզվում է՝ Մարտը վնասել է ձայնալարերը, եւ այժմ բուժում է՝ ձայնը վերականգնելու համար:
«Ներարկումների, կաթիլայինի եւ ձայնալարերիս վրա այլ ազդեցությունների չորրորդ օրը: Կարծես թե արդեն խոսում եմ»,-մեկնաբանել է նա լուսանկարներից մեկը: