Սլովակիայում 2 օդանավի բախում է տեղի ունեցել, կան զոհեր եւ վիրավորներ


18:16 , 20 օգոստոս, 2015

ssssssGalatv.am-ը գրում է.

Սլովակիայի արեւմտյան շրջանում 2 օդանավի բախում է տեղի ունեցել,-հաղորդում է BBC-ին:

Առայժմ կան տեղեկություններ 7 զոհերի մասին, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, սակայն զոհվածների թիվը հնարավոր է ավելանա: Նշվում է, որ ինքնաթիռներից մեկը գերբեռնված է եղել:

Ենթադրվում է, որ դրանք մարզական ինքնաթիռներ են, սակայն դեռեւս պարզ չէ, թե քանի մարդ է եղել դրանց մեջ: Կան տեղեկություններ, որ այնտեղ գտնվել է 40 մարդ:

Ականատեսները հաղորդել են, որ մի քանիսին հաջողվել է դուրս թռչել պարաշյուտներով:

Ինքնաթիռներն ընկել են դժվարանցանելի տեղանքում, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը:

11908145_727558137372796_345028293_n11910896_727558134039463_1987399590_n