20:55 , 20 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեան, ուլտիմատում է ներկայացերլ Հարավային Կորեային, համաձայն որի, եթե հարավկորեական պետությունը 48 ժամվա ընթացքում սահմանին չդադարեցնի քարոզչական ինֆորմացիայի հեռարձակումը, սկսվելու են մարտական գործողություններ, հայտնում է հարավկորեական մամուլը:
Հարկ է նշել, որ կորեական երկու պետություններիր միջև այսօր արդեն փոխհրաձգություն տեղի է ունեցել: Հարավային Կորեայի զորքերը բերվել են մարտական վիճակի, այդ երկրի նախագահը նաև Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, տարհանվել են այն շրջանների բնակիչները, որոնց ուղղությամբ Հյուսիսային Կորեան կրակել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց, թե վճռորոշ քայլեր է ձեռնարկելու, եթե ԱՄՆ չեղյալ չհամարի իր սահմանների մոտ անցկացվելիք ուսումնավարժանքները: