20:15 , 20 օգոստոս, 2015
Ladynews.am-ը գրում է.
Բոլոր ամուսնացած կանայք, անկախ ընտանեկան կյանքի տևողությունից, ամեն օր իրենց տալիս են հետևյալ հարցը․ «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ամուսինս միայն ինձ ցանկանա»։
Ամուր ընտանիքի կառուցման համար կարևոր են դրա բոլոր անդամների ջանքերը։ Հենց դա է ընտանիքում հարաբերությունների հոգեբանության հիմքը։ Ավելի հաճախ իրենց առջև նման խնդիր դնում են կանանց երկու խումբ։ Առաջինների թվում այն կանայք են, ովքեր արդեն բախվել են ընտանեկան փոխհարաբերությունների խնդիրներին։ Երկրորդում երիտասարդ կանայք են, ովքեր նոր են ամուսնացել և չեն ցանկանում առօրյա սխալներ գործել՝ չխաթարելու համար ընտանեկան հարաբերությունների ամրությունը։ Վերջիններիս թիվը եթե մեծ լիներ, հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ ամուսնալուծություններից։
Ինչպե՞ս անել, որպեսզի ամուսինն աշխատանքից հետո շտապի դեպի տուն
Առաջին հերթին շատ կարևոր է պարզել, թե ինչպես անել, որպեսզի ձեր ամուսինը երեկոյան ցանկանա տուն գալ։ Յուրաքանչյուր տղամարդ երազում է աշխատանքից հետո վերադառնալ հարմարավետ տուն, որտեղ իրեն սպասում է հանգիստ ու բարենպաստ մթնոլորտ, որտեղ նա կարող է զբաղվել սիրելի գործով, իսկ կողքին՝ սիրելի կինն է։ Ցանկացած կին, անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, կամ տնային տնտեսուհի է, իր վրա պետք է վերցնի տնային հոգսերը, որպեսզի ընտանեկան հարմարավետ անկյունը սիրելի տղամարդու համար դառնա դրախտավայր։ Դժվար թե որևէ մեկը ցանկանա ծանր աշխատանքային օրվանից հետո վերադառնալ տուն, որտեղ թափթփված է, անհարմարավետ, չկա ընտանեկան հանգստություն։ Պարտադիր չէ ամբողջ օրը տրամադրել և ամեն օր ամբողջական մաքրում իրականացնել, սակայն որոշ մանր դրվագներ ձեր ուշադրությանը պետք է արժանանան յուրաքանչյուր օր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ