18:08 , 20 օգոստոս, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ռուս ազդեցիկ գործարար Վլադիսլավ Դորոնինի ընկերուհու՝ 21-ամյա մոդել Կրիստինա Ռոմանովայի լուսանկարներում նկատելի է սլացիկ մանեկենուհու փորիկը: Քանի որ ավել քաշ սուպերմոդելի մոտ լինել չի կարող, մնում է ենթադրել, որ Կրիստինան երեխայի է սպասում: Մեկ այլ լուսանկարում էլ երևում է ոչ միայն Դորոնինի և Ռոմանովայի կրքոտ համբույրը, այլև մոդելի կրած՝ բավական մեծ չափի քարով մատանին: Թեև սա չի նշանակում, որ օլիգարխը ամուսնության առաջարկություն է արել 21-ամյա աղջկան, այնուամենայնիվ, անժխտելի է, որ նրանք տարված են միմյանցով: