Զինվորական հասարակաց տների վետերանները. Երկրորդ աշխարհամարտի մարմնավաճառների պատմությունները (Photo)


17:28 , 20 օգոստոս, 2015

Պատերազմի ժամանակ Ճապոնիայում գործում էին բազմաթիվ հասարակաց տներ, որտեղ մարմնավաճառությամբ էին զբաղվում Չինաստանից ու Կորեայից առևանգված ու բռնի Ճապոնիա տեղափոխված կանայք։ Այս կանանց համար, որոնցից շատերը 15-16 տարեկան էին եղել հասարակաց տներում հայտնվելու պահին, իսկ երբեմն էլ՝ ավելի փոքր, բազմիցս են ներողություն խնդրել կառավարության մակարդակով։ Այսօր այդ կանանցից միայն հատուկենտներն են ողջ մնացել, ովքեր վաճառում էին իրենց մարմինը 20-րդ դարի կեսին, և մենք կպատմենք ձեզ նրանցից մի քանիսի պատմությունները։

Չինուհի Հաո Յուելյայնը համարում է, որ պատերազմի տարիներին մարմնավաճառությամբ զբաղվելը դարձավ նրա անպտղության պատճառը։ Շանյսի նահանգի Տայյուան քաղաքում գտնվող իր տանը նա ապրում է որդեգրած դստեր հետ, իսկ նրա տան պատին կախված է նորածինների նկար, ում այդքան ցանկացել է ողջ կյանքում։ Պատերազմի տարիներին չինուհիներին բռնի կերպով մարմնավաճառության դրդելու դրվագներն ուսումնասիրող հանձնաժողովը (CIFCWV) պարզել է, որ Հաոյին առևանգել են ճապոնացի զինվորները, երբ նա ընդամենը 17 տարեկան է եղել։

Հաո Յուելյայնը չի սիրում պատերազմի մասին ֆիլմեր, հատկապես այնպիսի ֆիլմեր, որտեղ էկրանի վրա հայտնվում են ճապոնացի զինվորներ։ Նրա դստեր խոսքերով՝ նա մինչև հիմա սարսափում է նրանցից ու մեջքով է շրջվում էկրանին, երբ ճապոնացի զինվոր են ցույց տալիս։

Շանսի նահանգի Սիանյա բնակավայրի բնակչուհի Չժան Սյանյտուն այն 16 մարմնավաճառներից է, ովքեր 1995 թվականին դատական հայց էին ներկայացրել ընդդեմ Ճապոնիայի ու միակն այդ 16-ից, ով ողջ է առ այսօր։

Զինվորներն առևանգել են նրան 15-ամյա հասակում։ CIFCWV-ի տվյալներով՝ Չժան Սյանյտուն հասարակաց տներում անց է կացրել շուրջ 20 օր։

Այս ամրոցում, որը գտնվում է Չինաստանի Շանյսի նահանգում, ճապոնացի զինվորներն անց են կացրել 3 տարի։ Այստեղ են եղել նաև շուրջ 50 առևանգված կանայք, ում ստիպում էին սեռական բնույթի ծառայություններ մատուցել։

Լի Օկ-սունյը Հարավային Կորեայից է ու հայտնվել է ճապոնական հասարակաց տներում 1942 թվականին։ Նրան առաջին անգամ բռնաբարել են Չինաստանում գտվող ռազմական օդանավակայաններից մեկում, երբ նա 15 տարեկան էր։

Պատերազմից հետո Լի Օկ-սունյ բնակություն հաստատեց Չինաստանում, քանի որ ամաչում էր վերադառնալ հայրենիք։ Լուսանկարում նա ձեռքերում պահել է 1947 թվականին արված իր լուսանկարը, որն արել է արդեն, երբ Չինաստան էր տեղափոխվել։

Կինը վերադարձավ հայրենիք 2001 թվականին։ Այժմ նա բնակվում է Կվանջու քաղաքում գտնվող հատուկ ապաստարանում, որտեղ ապրում են ճապոնացիների կողմից սեռական բռնությունների ենթարկված կանայք։

Լի Օկ-սունյը կաթոլիկ է ու երբեք չի բաժանվում իր խաչից։

Չինուհի Ժենյ Լանեին առևանգեցին, երբ նա 15 տարեկան էր։ Նրան հետ գնեց մայրը՝ վճարելով բրնձով և ալյուրով։ Պատերազմից հետո Ժենյ Լանեն ամուսնացավ ու 3 որդի և մեկ դուստր ունեցավ։

Այս ճամպրուկում նա պահում է սավան, որը նա իր համար է պատրաստել։

Հարավային Կորեայի քաղաքացի Գիլյ Վոն-օկը նստած է Սուլում գտնվող նախկին մարմնավաճառների կացարանի իր սենյակում։ 1940 թվականին, երբ նա ընդամենը 13 տարեկան էր, նրան հանձնեցին Չինաստանում գտնվող ճապոնական ռազմական հասարակաց տներից մեկը, որտեղ նա վարակվեց սիֆիլիսով, իսկ ավելի ուշ ուռուցքների զարգացման պատճառով բժիշկը հեռացրեց նրա արգանդը՝ դարձնելով նրան անպտուղ։

Կիմ Բոկ-դունը ցույց է տալիս իր նկարած «14-ամյա աղջկա առևանգման օրը» նկարը Սեուլի ապաստարանի իր սենյակում։ Կինը հիշում է, որ աշխատանքային օրվա ընթացքում ստիպված էր լինում սպասարկել 15 տղամարդու, իսկ հանգստյան օրերին այդ թիվը կարող էր հասնել 50-ի։

Չինուհի Խաո Ցզյույսյանին առևանգել են, երբ նա 15-16 տարեկան է եղել։ Այսօր նա ապրում է Չինաստանի Գուչեն քաղաքում։

Ճապոնացի զինվորների կողմից սեռական բռնությունների ենթարկված կանանց իրավունքներով զբաղվող ակտիվիստ Չժան Շուանբինը հոտեր է ծխեցնում ու ծիսակարգային փողեր է վառում Լյու Մյանյխուանյի գերեզմանի վրա, ով մահացել է 3 տարի առաջ։ Լյուին առևանգել են 15 տարեկանում, ու նա 40 օր անց է կացրել հասարակաց տներում։

Չժան Շուանբինը խոնարհվում է Լյու Մյանխուանյի գերեզմանի առաջ։

Սեուլում գտնվող հուշատախտակը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին առևանգված ու հասարակաց տներում զոհված կորեուհիների հիշատակին։